211652_close_icon
views-count1809 դիտում article-date 23:21 14-11-2022

ԿԳՄՍ-ն առաջարկում է տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի երկու անդամի

Հայաստանի ֆուտբոլի ազգային  հավաքականի անդամներ Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանը և  Արման Ռոբերտի Մարկոսյանը 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետման իրավունք կստանան:

Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am հարթակից: Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարզիկները մասնակցելու  են ուսումնամարզական  հավաքներին և    միջազգային մրցաշարերին: Ուստի անհրաժեշտություն է առաջացել 2022 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2024 թվականի ձմեռային   զորակոչը տարկետման իրավունք տալ Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանին և Արման Ռոբերտի Մարկոսյանին:  Նախագիծը հանրային քննարկման փուլի ավարտից հետո պետք է քննարկվի կառավարությունից, և կարող է ուժի մեջ դնել կառավարության հավանությունը ստանալուց հետո:

Նմանատիպ նյութեր