Ամերիկացի նախարարը սիրիական ավիաբազայի հրթիռակոծությունն անվանել է «զվարճանք՝ ընթրիքից հետո»
ԱՄՆ-ի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը Սիրիայում այդ երկրի կառավարական ուժերին պատկանող ավիաբազայի հրթիռակոծումն անվանել է «զվարճանք՝ ընթրիքից հետո», գրում է Time պարբերականը։
«Հենց նրանց մատուցեցին աղանդեր, նախագահը դիմեց պարոն Սի Ցզինպինին և ասաց, որ ցանկանում է նրան ինչ-որ բան ասել, իսկ կոնկրետ՝ Սիրիայում 59 հրթիռների արձակման մասին։ Դա զվարճանք էր ընթրիքից հետո»,-մեջբերում է պարբերականը նախարարի խոսքը, ով ելույթ է ունեցել Կալիֆորնիայի Milken Institute-ի վերլուծական կենտրոնի տարեկան կոնֆերանսում։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի գիշերը ամերիկան ուժերը հրթիռակոծության ենթարկեցին Հոմս նահանգում տեղակայված սիրիական ուժերի օդաբազան՝ ի պատասխան վերջիններիս կողմից խաղաղ բնակավայրի վրա քիմիական ռումբերի նետմանը։