3537 դիտում
14:50 02-05-2017
Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության մրցանակակիրները
Մայիսի 2-ին մեկնարկում է 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի տղաների առաջնությունը, որին մասնակցում են 10 բուհերի թիմեր։
Մայիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում կայացան ապրիլի 25-ին մեկնարկած ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով տղաների վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղերը: Չեմպիոնի տիտղոսի համար մրցեցին ՀՊՏՀ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) տղաների թիմերը: Թեժ պայքարից հետո 3:2 հաշվով հաղթող ճանաչվեց ՀԱՊՀ-ի թիմը, ՀՊՏՀ-ի թիմն էլ երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց փոխչեմփիոն: 3-րդ հորիզոնականը բաժին հասավ Երևանի պետական համալսարանի թիմին, որը համառ պայքարում 3:1 հաշվով առավելության հասավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմի նկատմամբ:
Առաջնությանը մասնակցեցին 8 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն. երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր և մեդալներ, իսկ չեմպիոնները՝ նաև գավաթ:
Հայաստանի վոլեբոլի ֆեդերացիայի կողմից լավագույն խաղացողներ ճանաչված Հայկ Հովհաննիսյանը(ՀԱՊՀ) և Տիգրան Այվազյանը (ՀՊՏՀ) պարգևատրվեցին հատուկ սահմանված մրցանակներով։
Պարգևատրումն իրականացրեցին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը և 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը։
Նշենք, որ մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը։
Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2319 դիտում
13:45 02-05-2016
Հայտնի է ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության հաղթողը
4425 դիտում
19:14 14-04-2017
Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի աղջիկների առաջնության մրցանակակիրները
3187 դիտում
16:28 29-10-2016
Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնության հաղթողը
Այս բաժնից
2569 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2929 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2911 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն