Կոլումբիայում կործանվել է Թոմ Քրուզի նկարահանող խմբի ինքնաթիռը
                        Կոլումբիայի հյուսիս-արեւմուտքում կործանվել է թեթեւշարժիչային ինքնաթիռ, ինչի հետեւանքով մահացել է 2, վիրավորվել՝ մեկ հոգի: 
Ինքնաթիռն օգտագործել են դերասան Թոմ Քրուզի ֆիլմերից մեկի նկարահանող խմբի անդամները: Վթարի ժամանակ դերասանն ինքնաթիռում չի եղել: Այն տեղափոխել է ամերիկացի երկու օդաչուի եւ Կոլումբիայի մեկ քաղաքացու: Օդաչուներից մեկը հիվանդանոցում է: 
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են: Կատարվում է քննություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

