211652_close_icon
views-count4505 դիտում article-date 18:21 30-04-2017

Թրամփը Ֆիլիպինների նախագահ Դուտերտեին հրավիրել է ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին հրավիրել է Վաշինգտոն՝ պաշտոնական այցով. գրում է [url=http://www.bbc.com/russian/news-39761509]BBC[/url] ռուսական ծառայությունը: Այդ առաջարկով նա հանդես է եկել կիրակի՝ ապրիլի 30-ին Ֆիլիպինների նախագահի հետ հեռախոսային զրույցի ընթացքում: Դուտերտեի ներկայացուցիչը հաստատել է հրավերը, սակայն չի հստակեցրել, թե երբ կարող է կայանալ այցը: Սպիտակ տունը մամուլի հաղորդագրությունում հստակեցրել է, որ հեռախոսային բանակացություններն անցել են «բարեկամական» մթնոլորտում և երկու երկրների առաջնորդները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, այդ թվում Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքները, ինչպես նաև Դուտերտի կողմից վարվող թմրամիջոցների դեմ պայքարը: Դուտերտեն Ֆիլիպիններում իշխանության է եկել 2016 թվականի հունիսին, և ԱՄՆ նախորդ վարչակազմի հետ նրա հարաբերությունները չէին ստացվում թմրանյութերի դեմ նրա արշավի մեթոդների հասցեին Բարաք Օբամայի քննադատության պատճառով: Ի պատասխան քննադատությանը՝ Դուտերտեն «Օբամային» մաղթել է «այրվել դժոխքում» և հայհոյել է նրան և ասել, որ երբեք Ամերիկա չի գնա: Պաշտոնական տվյալներով՝ Ֆիլիպինների ոստիկանությունը դիլերների և թմրամոլների դեմ պայքարի ընթացքում սպանել է ավելի քան 2,7 հազար մարդու:

Նմանատիպ նյութեր