Երգչուհի Նանան՝ ծննդյան տարեդարձի ամենաթանկ անակնկալի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
Երգչուհի Նանան, ինչպես միշտ, այս տարի ևս ընկերների և երկրպագուների հետ միասին ապրիլի 4-ին Մոսկվայում նշեց իր տարեդաձը:
Նանայի տարեդարձին ներկա էին ինչպես հայտնի արտիստներ, այնպես էլ երգչուհու երկրպագուները, ովքեր եկել էին շնորհավորելու իրենց սիրելի երգչուհուն և իր հետ միասին մի գեղեցիկ երեկո անցկացնելու:
[url=https://web.facebook.com/exclusivearmenia/?pnref=lhc&_rdc=1&_rdr]EXCLUSIVE.am[/url]-ի այն հարցին, թե «Որն է եղել երգչուհու տարեդարձի ամենաթանկ անակնկալը», Նանան պատասխանեց՝ «Շատ ու շատ անակնկալներ և շնորհավորանքներ եմ ստացել դեռ կեսգիշերից, սակայն իմ,տարեդարձի ամենաթանկ անակնկալը դա իմ երկրպագուների անսահման սերն է, իմ և իմ արվեստի նկատմամբ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օրս կիսեցին և լցրեցին անսահման սիրով ու ժպիտներով: Սիրում եմ բոլորիդ անչափ սիրով՝ Ձեր Նանա»,- եզրափակեց երգչուհին:
Երգչուհին ծննդյան օրվա երեկույթի լուսաբանումը և լուսանկարները առաջինը վստահել է EXCLUSIVE.am-ին:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ