211652_close_icon
views-count7666 դիտում article-date 23:12 26-04-2017

Նյու Յորքում մահացել է «Գառների լռությունը» հայտնի ֆիլմի ռեժիսոր Ջոնաթան Դեմեն

Ամերիկացի կինոռեժիսոր Ջոնաթան Դեմեն, ով հայտնի է իր «Գառների լռությունը» (The Silence of the Lambs, 1990 թ.) մարտաֆիլմով, այսօր՝ ապրիլի 26-ին, մահացել է Նյու Յորքում՝ 73 տարեկան հասակում: Այս մասին հյատնում է RBC-ն: Կինոռեժիսորի մահվան պատճառ է դարձել կերակրափողի քաղցկեղն ու սրտի հիվանդությամբ պայմանավորված բարդությունները: Նշենք, որ «Գառների լռությունը» մարտաֆիլմը` Ջոդի Ֆոսթերի և Էնթոնի Հոփքինսի գլխավոր դերակատարմամբ, արժանացել է 5 «Օսկար» մրցանակի: Դեմեն նույնպես «Օսկարի» դափնեկիր է դարձել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Նմանատիպ նյութեր