5221 դիտում
14:59 18-01-2018
Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին
Այսօր Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է կուտակված գույքահարկի, հողի հարկի ինչպես նաև այլ ոլորտներում ապառքների խնդրին:
«Տեղական ինքնակառավարման ոլորտում, պետական եկամուտների կոմիտեում ինչպես նաև այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորություններ։ Հաշվի առնելով, որ այդ ապառքների, տույժերի և տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումների, ամբողջական լուծում չեն ստացել, հարկավոր է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը և կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,- նշել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է 1-ամյսա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին և ՀՀ մարզպետներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտադիր վճարների մասով գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմների, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրեսնդրական կարգավորումների հստակեցման և նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ։
«Մենք պետք է մեկ անգամ հիմնավորապես այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք: Որևէ խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, մենք առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան և վերջում դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական, գուցեև համարձակ առաջարկություն տրվի»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
4082 դիտում
17:16 26-04-2017
Երևանի ավագանին սահմանել է գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ
1696 դիտում
20:32 11-02-2015
Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ են սահմանվել մի շարք ստեղծագործական միությունների համար
1014 դիտում
16:18 18-03-2016
«Թումո» կենտրոնին տրամադրվել է հողի հարկի գծով արտոնություն
Այս բաժնից
700 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
745 դիտում
19:40 27-12-2024
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ
739 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը