Իտալիան պատրաստ է ինքնաթիռներ ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի համար
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Իտալիան պատրաստ է ինքնաթիռներ ուղարկել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Իտալիայի Պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտին:
Նա նշել է, որ իրենք պատրաստ են իրենց ինքնաթիռները տրամադրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների ռմբակոծության համար:
Պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ այժմ այդ տարածաշրջանում Իտալիայի օգնությունը սահմանափակվում է թեթև զենքերի մատակարարմամբ: