2017 դիտում
10:01 30-04-2015
Որքան զարմանալի, նույնքան էլ հասկանալի է, որ այդ «ավետիսը» չհայտնեց հայ պաշտոնյաներից որևէ մեկը. 168 Ժամ
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
««Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի նախօրեի հայտարարությունը, թե Հայաստանին մատակարարվող գազի գինը կնվազի 25 դոլարով և 1000 խմ-ի դիմաց կկազմի 165 դոլար, դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ու Եվրասիական տնտեսական միության գովաբանության քարոզչական հիթ: Արդեն երկու օր է՝ Հայաստանի իշխանական գործիչները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե ինչպիսի դրական քայլ է կատարվել ռուսական կողմից, ինչի արդյունքում հայ սպառողների համար գազի գինը չի բարձրանա: Ոչ թե կնվազի, այլ չի բարձրանա:
Այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս նույն հայ պաշտոնյաները հպարտորեն հայտարարում էին, թե դրա արդյունքում առնվազն առաջիկա 5 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի գինը չի փոփոխվի: Գազի գնի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ընդհանուր վերաբերմունքի առանձին դրսևորումներից մեկն է: Իսկ այդ վերաբերմունքի կամ քաղաքականության հիմքում ընկած է «կարող էր նաև ավելի վատ լինել» բանաձևը: Դրա համար էլ ամիսներ շարունակ Հայաստանում քննարկվում էր գազի հնարավոր թանկացման հարցը, որպեսզի մի գեղեցիկ օր «Գազպրոմի» նախագահը հայտարարի, որ թանկացում չի լինելու: Որքան զարմանալի, նույնքան էլ հասկանալի է, որ այդ «ավետիսը» չհայտնեց հայ պաշտոնյաներից որևէ մեկը: Հասկանալի է, որովհետև դրա իրական նպատակը հայ հասարակության շրջանում Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության նկատմամբ աճող հիասթափությունն է: Հենց դա կանխելու համար էլ ռուսները որոշել են նվազեցնել իրենց իսկ ընկերությանը մատակարարվող գազի գինը: Ընդամենը 25 դոլարով, իհարկե: Բայց դա Ռուսաստանի ներկայիս հեղինակության համար գուցե նույնիսկ բարձր գին է»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2794 դիտում
11:24 03-03-2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4188 դիտում
16:06 05-04-2017
Հայ-չինական հարաբերությունները նույնքան հին են, որքան մեր ժողովուրդների պատմությունը. ՀՀ արտգործնախարար
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»