211652_close_icon
views-count7588 դիտում article-date 22:08 21-04-2017

Գրպանահատը ներկայացել և խոստովանել է

1972 թ. ծնված Արև Ա.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել էր, որ ապրիլի 19-ին թիվ 47 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ն, որը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր