8591 դիտում
21:24 20-04-2017
Գուգարաց թեմի «Ձեռքդ մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնվեց և օրհնվեց 11-րդ բնակարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի «ԱՊՐԵՑՆԵՆՔ ՀԱՅԻՆ, ՈՐ ԱՊՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ» կարգախոսի համաձայն` օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` հերթական 11-րդ բնակարանը գնվեց Վանաձոր քաղաքից դուրս` Վարդաբլուր համայնքի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի միջնորդությամբ, համայնքում բնակվող, խիստ կարիքավոր Սարգսյան ընտանիքի համար:
Վեց հոգանոց ընտանիքը իր քարաշեն բնակարանը կորցրել էր 1988 թվականի երկրաշարժին և արդեն 28 տարի է, ինչ բնակվում էր իրենց հատկացված թիթեղաշեն տնակում, որն իր հերթին քայքայման եզրին էր և խոնավության պատճառով դարձել էր ընտանիքում ապրող երեխաների առողջական վիճակի վատթարացման պատճառ: Բնակարանը գնվեց Վարդաբլուր համայնքի Կենտրոնական փողոց, 31/1 հասցեում:
Օրերս, թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի ձեռամբ, Սարգսյանների համար գնված նոր տանը կատարվեց տնօրհնեքի արարողություն: Սրբազան Հայրը շնորհավորեց ընտանիքի անդամներին, բարի վայելում մաղթեց և խնդրեց իրենց մշտական աղոթքն ուղղեն առ Աստված նաև բարերարների և այլ կարիքավոր ընտանիքների համար, ովքեր ևս կարոտ են տաք անկյուն ունենալուն:
Բնակարանի գնման բարերարներն են ԱՄՆ «Հայրենիք միություն» կազմակերպությունը` ի դեմս Սիմոն Աճըլիաչյանի և իր ինը ընկերների:
[b]ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1989 դիտում
15:18 18-07-2018
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով Վանաձորում հանձնվեց 22-րդ բնակարանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5288 դիտում
15:02 19-12-2017
Ձեռք մեկնիր եղբորդ. Գուգարաց թեմը նվիրեց 18-րդ բնակարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2090 դիտում
18:11 10-12-2015
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրով աջակցություն են ստացել Լոռու մարզի 100 և ավելի ընտանիքներ
Այս բաժնից
454 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
874 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
763 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը