Եթե հաջողենք, հանգիստ խղճով կասենք, որ ունենք ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿ!!. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը, տարածելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերը՝ մեկնաբանել է.
«Այ սա ուրիշ բան: Կարծում եմ, որ մի քանի կարևորագույն հարցի լուծման փորձ է արվում, մասնավորապես՝
1.Սահմանների ամուր պաշտպանության
2.Ուղեղների արտահոսքի կանխման
3.Սոցիալական և կրթական խնդիրների թեթևացման
4.Ժամկետային ծառայության վերաբերյալ կարծրացած պատկերացումների ու մոտեցումների ձևափոխման....
Սրանք ամենակարևորներն են ու եթե հաջողենք, հանգիստ խղճով կասենք, որ ունենք ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿ!!»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացված «Ազգ-բանակ-2017» համաժողովում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերը, որոնք հեղափոխական փոփոխություններ են նախատեսում բանակում։