GRENKE Chess Classic. Լեւոն Արոնյանը՝ մրցաշարի միանձնյա առաջատար
Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Մաթիաս Բլուբաումին: Այս տուրում Մաքսիմ Վաշիե-Լագրավը առավելության հասավ Հոու Յիֆանի նկատմամբ, իսկ Մագնուս Կարլսեն – Ֆաբիանո Կարուանա և Արկադի Նայդիչ – Գեորգ Մեյեր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
4-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 3 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Հոու Յիֆանը, Արկադի Նայդիչը և Ֆաբիանո Կարուանան Արոնյանին զիջում են կեսական միավորով: Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել են 2-ական միավոր, Գեորգ Մեյերը` 1, իսկ 0.5 միավոր ունեցող Մաթիաս Բլուբաումը եզրափակում է աղյուսակը: