211652_close_icon
views-count908 դիտում article-date 17:58 19-04-2017

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Դուշան Սպասոեւիչին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան Հայաստանում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Անդրադառնալով հայ-սերբական հարաբերություններին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ դրանք հիմնված են բարեկամության եւ փոխադարձ աջակցության վրա: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման, երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում: ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը, խոսել է նաեւ միջազգային կառույցներում փոխադարձ աջակցության եւ համագործակցության մասին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դուշան Սպասոեւիչը ներկայացրել է իր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները եւ ՀՀ ԱԺ նախագահին փոխանցել Սերբիայի Ազգային ժողովի նախագահի ողջույնները: Անդրադառնալով երկու ժողովուրդների ճակատագրերին եւ պատմական ընդհանրություններին՝ նորանշանակ դեսպանը կարեւորել է տարբեր բնագավառներում երկու պետությունների միջեւ համագործակցության խթանումը, ժողովուրդների բարեկամության ամրապնդումը: Ներկայացնելով առաջիկա ծրագրերը՝ Դուշան Սպասոեւիչը խոսել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման եւ Սերբիայում ու Հայաստանում դեսպանությունների բացման հեռանկարի մասին: Գալուստ Սահակյանն իր աջակցությունն է հայտնել դեսպանի ներկայացրած նախաձեռնություններին եւ հաջողություն մաղթել գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր