211652_close_icon
views-count4103 դիտում article-date 14:20 30-09-2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը: Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն ու փոխայցերը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը, նշել է, որ դեռեւս կան լայն հնարավորություններ եւ չօգտագործված մեծ ներուժ` զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը մի շարք ոլորտներում: Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ փաստել է հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը: Դեսպանը, արժեւորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, նշել է, որ հայկական էթնոսը մեծ դեր է ունեցել Վրաստանի պետականության զարգացման գործում: Նա պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում ունենալ երկու երկրների միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման հարցում: Խոսելով հայ եւ վրացի ժողովուրդների պատմական առնչությունների մասին՝ զրուցակիցներն ընդգծել են, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր