211652_close_icon

Անդրես Ինյեստա. Մենք կարող ենք անցնել «Յուվենտուսի» արգելքը

views-count3875 դիտում article-date 18:58 18-04-2017
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում` «Յուվենտուսի» հետ կայանալիք պատասխան հանդիպմանը (առաջին խաղը` 0:3): «Յուվենտուսի» դեմ պետք է գործել սառնասիրտ և ձգտել արդյունավետ գործել հարձակման գծում: Առաջին խաղում մենք ծանր պարտություն կրեցինք, բայց մենք կարող ենք այս դժվարությունը հաղթահարել: Մենք կարող ենք մեր մրցակիցների գլուխներում խառնաշփոթ սերմանել: Վստահ եմ, որ վաղը մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ է լինելու. երկրպագուները մեզ կաջակցեն: Մենք պետք է իեդալական հանդիպում անցկացնենք: Պետք է առավելագույնս գոլային պահեր ստեղծենք և իրացնենք», ասել է Ինյեստան: Հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին` Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր