Անդրես Ինյեստա. Այժմ մենք պետք է Մադրիդում հաղթենք «Ռեալին»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է Իսպանիայում չեմպիոնության համար պայքարին:
«Մենք պարտվեցինք «Դեպորտիվոյին»: Այժմ մենք պետք է Մադրիդում հաղթենք «Ռեալին», որպեսզի Իսպանիայի առաջնությունում հաղթողի համար պայքարում ետ չմնանք:
Իմ համար բարդ ժամանակաշրջանն արդեն անցավ, ես գոհ եմ իմ խաղից եւ ակումբի առաջադիմությունից:
Տարբեր պատճառներով այս մրցաշրջանը տաօրինակ ընթացք ունի, սակայն այժմ ես մարզավիճակ եմ ձեռք բերել: Հուսով եմ, որ մնացած խաղերն էլ նույն մակարդակով կանցկացնեմ:
Մենք առայժմ դուրս չենք մնացել ոչ մի մրցաշարից, սակայն կարող ենք առանց տիտղոսների մնալ, եթե ամեն ինչ ճիշտ չանենք», ասել է Ինյեստան: