211652_close_icon
views-count11171 դիտում article-date 21:03 15-04-2017

Ամերիկյան ավիաընկերությունը 10.000 դոլար փոխհատուցում է առաջարկում ուղևորներին` իրենց տեղից հրաժարվելու համար

Ամերիկյան Delta ավիաընկերությունն իր հաճախորդներին շուրջ 10 000 դոլար կառաջարկի գերծանրաբեռնված չվերթների ժամանակ իրենց ամրագրումից հրաժարվելու համար: Հայտնում է [url=http://abcnews.go.com/Business/wireStory/delta-oks-offers-9950-flyers-give-seats-46808209]abcnews[/url]-ը: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ղեկավարները նախկինում մինչև 1350 դոլար էին առաջարկում, սակայն ուրբաթ օրվանից նոր որոշում է կայացվել, ըստ որի ուղևորներին կարող են մինչև 9950 դոլար առաջարկել` որպես փոխհատուցում: Այլ ավիաընկերություններ ևս դիմում են այս քայլին` 1000, 800 կամ 2000 դոլար փոխհատուցում առաջակելով ուղևորներին, որպեսզի գերծանրաբեռնված թռիչքների ժամանակ հրաժարվեն իրենց տեղերից։ Նշենք, որ ավիաընկերությունները ավել տոմսեր են վաճառում, այն հաշվարկով, որ ուղևորներից մի քանիսը տարբեր պատճառներով չեն թռչի: Սակայն երբ բոլոր տոմս ունեցողները ներկայանում են, նրանց մի մասին չեն թողնում մտնել օդանալ և առաջարկում են թռչել հաջորդ չվերթով: [img]http://shamshyan.com/ups/images/078157400149227567585420.jpg[/img] Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ում ավիաընկերության աշխատակիցները ծեծելով օդանավից դուրս էին բերել մի ուղևորի, որը տոմս ուներ, ինչից հետո մեծ աղմուկ էր բարձրացել:

Նմանատիպ նյութեր