Երկու ամերիկյան ընկերություն ավելի քան 500 000 000 դոլար կներդնեն Հայաստանում
Ամերիկայի Հայ ազգային հանձնախումբը (ANCA) հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված խնդրագիր է տարածել, որտեղ ողջունել է դեսպան Ռիչարդ Միլսի և Երևանում ԱՄՆ դեսպանատան ամբողջ թիմի առաջընթացն ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում, ինչպես դա արտացոլված է այն փաստում, որ երկու ամերիկյան ընկերություն ավելի քան 500 000 000 դոլար կներդնեն Հայաստանում առաջիկա մի քանի տարիների ընթացքում, ասված է հայտարարությունում:
Ինչպես նշված է խնդրագրում, ներդրումներից մեկը լինելու է Որոտանի հիդրոէլեկտրակայանում, իսկ մյուսը՝ Ամուլսարի հանքում: