Ռամզան Քադիրովի ավագ դուստրը ամուսնացել է
                        Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը ամուսնացել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Tatler պարբերականին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ 18-ամյա Այշաթի ամուսինը 19 տարեկան է, ով Քադիրովի զոհված ընկերոջ որդին է և, ընդհանուր առմամբ՝  «լավ տղա է»:
Մինչ հարսանիքը՝ երիտասարդ զույգը ծանոթ է եղել ընդամենը 2 շաբաթ: Այժմ նորապսակները ապրում են իրենց առանձնատանը, որը Քադիրովի նստավայրից  քիչ հեռու է գտնվում, գրում է Tatler-ը:
Նշենք, որ Չեչնիայի ղեկավարը 12 երեխա ունի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

