8569 դիտում
17:38 01-04-2014
Ականի պայթյունից զոհված 27-ամյա ավագ լեյտենանտը նոր էր ամուսնացել
Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացած 27-ամյա լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը նոր էր ամուսնացել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
Նա ասաց, որ նրանք ընտանիքում 3 եղբայր են, իսկ ընտանիքը գյուղի ամենահարգված ընտանիքներից մեկն է:
«Մյուս եղբայրն էլ է զինծառայող, իսկ փոքրը դպրոցական է: Հարությունը մեծն էր: Ավելին ասել չեմ կարող, քանի որ ընդամենը գնում ցավակցում, վերադառնում ենք: Այնքան ծանր կորուստ է, որ ոչ ոք իրեն թույլ չի տալիս ավելորդ հարցեր տալ»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Նմանատիպ նյութեր
15168 դիտում
14:02 22-11-2017
Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է ականի պայթյունից զոհված զինծառայողներին