211652_close_icon
views-count2998 դիտում article-date 09:43 20-04-2023

Արայիկ Հարությունյանի ավագ դուստրն ամուսնացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ավագ դուստրն ամուսնացել է: Տեղեկացանք, որ զույգի հարսանեկան միջոցառումը նեղ միջավայրում է անցել Արցախում: Ներկա են եղել միայն մտերիմ հարազատները, ընկերները, իսկ իշխանական վերնախավից էլ միայն Հարությունյանի ամենամտերիմները:

Միջոցառումն անցել է առանց շքեղությունների: Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փորձել են մեծ աղմուկ չբարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փեսացուն Արայիկ Հարությունյանի դստեր համակուրսեցին է եղել՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր