211652_close_icon
views-count9733 դիտում article-date 23:22 13-04-2017

Արցախում աճեցված հաճարն արտահանվում է Եվրոպա

Արցախում աճեցված հաճարն արտահանում ենք Իտալիա, Հոլանդիա, Իսրայել, Ռուսաստան. վերջերս նաև ԱՄՆ-ում և Շվեյցարիայում են հետաքրքրվում այդ մշակաբույսով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախից հաճարի արտահանմամբ զբաղվող «Արգրեյն» ընկերության հիմնադիր Հարություն Մնացականյանը: «Արցախում սկսել ենք աշխատել 2013 թվականից: Հումքի վերամշակումը կատարում ենք Հայաստանում և արտահանում նշված երկրներ, մասնավորապես Եվրոպա: Այն բարձր որակ ունի, որի պարունակության մեջ չկան վնասակար նյութեր: Հաճարից ստացած օրգանական ալյուրից պատրաստված հացն օժտված է օրգանիզմին անհրաժեշտ բնական վիտամիններով: Առաջիկայում որոշել ենք այդպիսի հաց արտադրել նաև Արցախում»,- նշել է ընկերության հիմնադիրը: Խոսելով Արցախում իրականացվելիք առաջիկա ծրագրերի մասին՝ Հ. Մնացականյանը ասել է, որ պատրաստվում է Արցախում արտադրվող կտավատի հումքի համար ձեթի արտադրամաս հիմնել: «Այս տարի նախատեսում եմ բացել կտավատի ձեթի արտադրամաս, որտեղ կմշակենք Արցախում արտադրվող կտավատի հումքը: Ոչ ավանդական բուսատեսակներից քինուան, չիան և ֆիզիալիսը Եվրոպայում մեծ արժեք ունեն. ցանկություն ունենք այս երեք մշակաբույսերը ևս Արցախում աճեցնենք: Այդ մշակաբույսերն օգտագործվում են հյութերի, աղցանների արտադրության մեջ»,- մանրամասնել է Հ. Մնացականյանը: [url=http://artsakhpress.am/arm/news/65005/arcakhum-atchecvats-hatcharn-artahanvum-e-evropa-argreyn-ynkerutyan-himnadir.html] Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր