Վրաստանը ԱՄՀ-ից ավելի քան 285 մլն դոլար է ստացել տնտեսական բարեփոխումների համար
Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանին հատկացրել է 285.3 մլն դոլար, որն ուղղվելու է այդ երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԱՄՀ-ն, փոխանցում է gazeta.ru-ն։
«Ծրագիրը կօգնի Վրաստանին նվազցնել տնտեսական խոցելիությունը, իրականացնել լավ կոորդինացված տնտեսական քաղաքականություն, ինչպես նաև նպաստել տնտեսական աճին»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել էր, որ մինչև տարեվերջ երկիրը ռուսական գազի ոչ մի գործարք չի իրականացնի։