211652_close_icon

Մարվել են հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

views-count3437 դիտում article-date 09:11 13-04-2017
Ապրիլի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվել է 500 քմ բուսածածկույթ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 226/066 տնակի մոտակայքում՝ 600 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի դիմաց՝ 200 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 58-րդ թաղամասի վերջնամասում՝ 1000 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:

Նմանատիպ նյութեր