211652_close_icon
views-count1329 դիտում article-date 16:10 01-09-2016

Մարվել են հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Հաղթանակի կամրջի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Ֆանարջյան փողոցի թիվ 76 շենքի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի մոտակայքում՝ 4000 քմ, Նանսենի փողոցի 1-ին նրբանցքում՝ Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 32 ավագ դպրոցի մոտակայքում՝ մոտ 100 քմ բուսածածկույթ, Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում՝ մոտ 300 քմ: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում՝ Վան ռեստորանին հարակից տարածքում, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Սարկավագի փողոցի 2-րդ փակուղում՝ մոտ 400 քմ, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի մոտակայքում՝ «Խաչի մոտ» կոչվող տարածքում՝ մոտ 6000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թիվ 61 շենքի մոտակայքում՝ մոտ 1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում` արձանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի սկզբնամասում՝ մոտ 40 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում՝ մոտ 1 հա, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 1000 քմ, Լոռու մարզի Գեղասար և Կաթնաջուր գյուղերի միջև ընկած անտառամերձ տարածքում՝ մոտ 20 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 1-ին շենքի մոտակայքում՝ մոտ 1,5 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արցախի փողոցում՝ մոտ 1500 քմ, Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1 հա, Վայոց ձորի մարզի Արին գյուղի 6-րդ փողոցում՝ մոտ 500 քմ , Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում՝ մոտ 300 քմ բուսածածկույթ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ մոտ 500 կգ կուտակած խոտ, Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի խաչմերուկում՝ մոտ 15 հա հնձած գարու արտ, Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակա դաշտում՝ մոտ 18 հա հնձած ցորենի դաշտ, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի թիվ 13 փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 20 հակ անասնակեր, Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 12-րդ փողոցի անասնագոմերից մեկի տանիքում՝ 450 հակ, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 1-ին փողոցում՝ մոտ 550 հակ, Գյումրի-Երևան ավտոճանհապարի 27-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 50 հակ անասնակեր և մոտ 5000 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր