211652_close_icon
views-count5515 դիտում article-date 22:53 12-04-2017

Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Կանադայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

Երեկ՝ ապրիլի 11-ին, Կանադայում ՀՀ դեսպանությունը, Օտտավայի Հայ Օգնության Միության «Սևան» մասնաճյուղի աջակցությամբ, Հայաստանի պատմությանն ու հայկական մշակույթին և խոհանոցին նվիրված տաղավարով մասնակցեց Կանադայի 150-ամյակի առթիվ կազմակերպված «Օտտավան ողջունում է աշխարհին» ծրագրին, որին մասնակցում էին Կանադայում հավատարմագրված 16 դեսպանություններ, որոնցից յուրաքանչյուրն իր յուրատեսակ մասնակցությունն էր բերել Կանադայի 150-ամյակի տոնակատարությունների շարքի այս ձեռնարկին: Միջոցառման ընթացքում հայկական տաղավար այցելեց Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը, ով ծանոթացավ հայկական մշակույթի ձեռքբերումներին և հայկական արվեստներին: Քաղաքապետը բարձր գնահատեց ՀՀ դեսպանության մասնակցության մակարդակը: Միջոցառման ընթացքում հայկական տաղավար այցելած հարյուրավոր հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթին, ինչպես նաև խոհանոցին` ճաշակելով հայկական քաղցրավենիքներ:

Նմանատիպ նյութեր