Սպիտակ Տունը դադարեցնում է Obamacare-ի շրջանակներում ապահովագրական ընկերություններին սուբսիդիաների վճարումը
Սպիտակ Տունը հայտարարել է Obamacare առողջապահական ծրագրի շրջանակներում ապահովագրական ընկերություններին սուբսիդիաների վճարման գործընթացի դադարեցման մասին։ Այդ մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։
Obamacare-ը ընդունվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք։
«Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը եկել է այն համոզման, որ Obamacare ծրագրի շրջանակում ոչ մի փոխհատուցման պատճառ չկա»,-ասված է Սպիտակ Տան հայտարարության մեջ։
Նրանում նշվում է նաև, որ կառավարությունը չի կարող օրինական հիմունքներով ապահովագրական ընկերությունների ծախսերը կրճատելու հաշվին վճարումներ կատարել։
Օբամայի առողջապահական ոլորտի բարեփոխմամբ նախատեսվում էր բուժապահովագրության պարտադիր ձեռքբերում չունևորների համար սուբսիդիաներով: Իր հրաժեշտի խոսքում Օբաման ասել էր, որ ծրագիրն արդյունավետ է, և հավաստիացրել էր, որ եթե ինչ-որ մեկն ավելի լավ ծրագիր առաջարկի, ինքը կաջակցի այդ ծրագրին: