11382 դիտում
21:09 11-04-2017
Արսեն Ջուլֆալակյան. Հաղթանակն ապացուցեց, որ ես դեռ անելիք ունեմ սպորտում
Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը մոտ կես տարի դադարից հետո գորգ վերադարձավ հաղթանակով: Հայ ըմբիշը հաղթեց օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում: Ջուլֆալակյանը Ռիոյի օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցաշարի.
«Էստոնիայի մրցագորգում տարած հաղթանակը եւս մեկ ապացույց էր, որ ես դեռ անելիք ունեմ սպորտում, Արսեն Ջուլֆալակյան մարզիկը կա: Ինքս համոզվեցի, որ բարդ ժամանակներն արդեն անցյալում են:
Օլիմպիական խաղերից հետո հոգեբանական ծանր վիճակում էի: Ռիոյում այլ արդյունք էի ակնկալում, սակայն չստացվեց: Ինձ պետք էր վերականգնվել: Չէի ցանկանում մեծ սպորտից պարտությամբ հեռանալ: Երեւի հենց այս միտքն ինձ մոտիվացրեց, որ շարունակեմ կարիերաս:
Հոգեբանական վիճակի եւ վնասվածքի պատճառով մոտ կես տարի բաց թողեցի: Կարողացա հաղթահարել այդ ծանր ժամանակահատվածը եւ նորից սկսեցի մարզվել: Անկեղծ ասած, ըմբշամարտի կանոնների փոփոխությունների պատճառով երկմտում էի՝ վերադառնալ գորգ, թե՝ ոչ: Բայց հետո իմացա, որ չորեքթաթ դիրքը նորից վերականգնվում է: Եթե դա չլիներ, ավելի շատ հակված էի միջազգային կարիերաս դադարեցնելու մտքին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ըմբիշը:
Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, սակայն կշարունակի մարզվել հավաքականի հետ.
«Լեւոն Ջուլֆալակյանի հետ որոշեցինք, որ բաց թողնեմ Եվրոպայի առաջնությունը: Մարտից մարզվում եմ եւ մայիսին լիովին պատրաստ չէի լինի: Չեմ ցանկանում պարզապես մասնակցության համար հանդես գալ:
Մինչ այս մարզվում էի հավաքականում, սակայն առանձին ծրագրով, քանի որ այլ մրցաշարի էի պատրաստվում: Այժմ կրկին կլինեմ գլխավոր թիմի հետ: Եվրոպայի առաջնությունից հետո կշարունակեմ հավաքականի ծրագրով»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:
Նմանատիպ նյութեր
1754 դիտում
10:26 28-01-2014
«Ուկրաինացիների հաղթանակն Ազատ Հայաստանի հաղթանակն է». Առավոտ
1429 դիտում
21:37 08-08-2024
Չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է քաղաքական խաղերում. Հայացքն Արցախին․ Արսեն Ջուլֆալակյան
Այս բաժնից
2392 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3055 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2566 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում