17859 դիտում
23:30 11-04-2017
Սոցիալական աղետների և հեղափոխությունների գլխավոր պատճառներից մեկը
Հին հույները ենթադրում էին, որ մարդու մարմնում հեղուկների հաշվեկշիռը (լատ. հումոր՝ «մարմնի հեղուկ») վերահսկում է մարդու առողջությունն ու զգացմունքները։ Ովքեր կարողանում էին զգալ հումորը, զարմանալ, ժպտալ կամ ծիծաղել անիրական, տարօրինակ բանի վրա, համարվում էին հումորի զգացում ունեցողներ: Հումորն ընկալելու համար կարևորվում են նաև մի շարք գործոններ, մշակույթը, հասունությունը, կրթվածությունը, տեղեկացվածությունը և համատեքստը:
Մի շարք տեսություններ պարզաբանում են, թե ինչ է հումորը, և թե ինչ սոցիալական գործառույթ ունի այն: Հոգեբանական տեսությունները հումորը համարում են առողջարար, իսկ հոգևոր տեսությունները հումորը համարում են Աստծո կողմից տրված նվեր: Կան տեսություններ, որոնք հումորը համարում են անբացատրելի առեղծված, որը շատ նման է խորհրդավոր փորձի: «Հումորի կոդ» գրքի համահեղինակ Պիտեր Մաքգրյուի կարծիքով՝ հումորն առաջանում է, երբ ինչ-որ բան սխալ, անլուծելի կամ անհեթեթ է թվում, սակայն միաժամանակ՝ նորմալ, ընդունելի կամ անվտանգ:
[img]http://shamshyan.com/ups/images/0039982001491918474299502.jpg[/img]
[i]Պիտեր Մաքգրյու[/i]
Հին դարերում հումորի նկատմամբ վերաբերմունքն ավելի կոշտ էր: Սոկրատեսին է վերագրել այն տեսակետը, թե զավեշտի էությունը թույլերի տգիտությունն է, որոնք անկարող են պատասխանել, երբ ծաղրի են ենթարկվում։ Իսկ Արիստոտելի կարծիքով տգեղությունը, որը գարշանք չի առաջացնում, հումորի հիմքն է:
Հարցումներից մեկով՝ տղամարդկանց 90%-ը և կանանց 81%-ը, այդ թվում՝ բոլոր ուսանողները, հումորի զգացում ունենալը նշել են որպես ռոմանտիկ ընկերոջ կարևոր հատկություն։ Կանայք հումորի զգացում ունեցող տղամարդուն գերադասում են դրանից զուրկից:
[img]http://shamshyan.com/ups/images/0813201001491918490570146.jpg[/img]
[i]«Հումորը պարզապես ևս մեկ պաշտպանություն է տիեզերքի դեմ»․ Մել Բրուկս[/i]
Հայտնի է, որ հումորը նպաստում է սուբյեկտիվ բարեկեցությանը (թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական)։ Կա հիպոթեզ, ըստ որի՝ դրական հումորը նպաստում է առողջության բարելավմանը։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր ուսմունասիրողներն են աջակցում այս պնդմանը, քանի որ հումորը ոչ միշտ է դրական:
[img]http://shamshyan.com/ups/images/0434523001491918501212275.jpg[/img]
[i]Աբրահամ Լինքոլնին մեղադրում են երկերեսանիության մեջ: «Եթե ես երկու երես ունենայի, արդյո՞ք կկրեի այս մեկը»,- հումորով պատասխանում է նա[/i]:
Կա ուղղակի կապ հումորի և իմունային համակարգի միջև։ SigA-ն հակամարմին է, որը պաշտպանում է օրգանիզմը վիրուսներից: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու իմունային համակարգում բարձրանում է SigA հակամարմնի քանակը, երբ նա հումորի հետ է առնչվում։
[img]http://shamshyan.com/ups/images/0696003001491918515886529.jpg[/img]
[i]Բորիս Ելցինը և Բիլ Քլինթոնը վայելում են կատակը[/i]
Գոյություն ունի հումորի հիմնական 4 ոճ։ Առաջինը [b]նպաստող, խթանող հումորն[/b] է, որը բնութագրվում է որպես հարաբերությունների լավացման միջոց։ Հումորի այս տեսակն օգտագործում են շրջապատին հմայելու, զարմացնելու, լարվածությունը մեղմելու և հարաբերությունները բարելավելու համար։ Հումորի այս տեսակը շատ նման է ինքնապաշտպանական հումորին, քանի որ երկու տեսակներն էլ նպաստում են մարդկանց հետ հարաբերությունների ամրապնդմանը: Այնուամենայնիվ, այս տեսակը չի արվում ուրիշի հաշվին։
[img]http://shamshyan.com/ups/images/0133044001491918533580372.jpg[/img]
[i]Միգուցե նա տնտեսությունն էլ այսպես աճեցնի[/i]
[b]Ինքնազարգացման հումորը[/b] երկրորդ ոճն է, որը կապված է կյանքի նկատմամբ լավ վերաբերմունք ունենալու, ինքն իր վրա, իրավիճակի և մարտահրավերների վրա կառուցողական, անվնաս ձևով ծիծաղելու ունակության հետ։ Այս ոճն օգտագործվում է սեփական անձը բարի և դրական կերպով ներկայացնելու համար։ Այլ կերպ՝ «Եթե ես ինձ տխուր կամ ապերջանիկ եմ զգում, սովորաբար մտածում եմ իրավիճակի ծիծաղելի կողմերի մասին՝ ավելի լավ զգալու համար»։
[img]http://shamshyan.com/ups/images/0799260001491918543734498.jpg[/img]
[b]Ագրեսիվ հումոր[/b]։ Այս ոճը բացասական ազդեցություն ունի դեպի ուրիշները։ Այն բնութագրվում է սարկազմի, հրահրման, քննադատության, ծաղրի և այլ տեսակի կատակների օգտագործմամբ։ Նախապաշարմունքները՝ ռասիզմը, սեռական խտրականությունը, համարվում են հումորի ագրեսիվ տեսակներ։ Այս ոճի դեպքում հումորը երբեմն կարող է դիտվել զվարճալի, բայց հաճախ դրա հիմքում որևէ մեկին վնասելու կամ թերագնահատելու միտումն է։
[img]http://shamshyan.com/ups/images/0081995001491918562184011.jpg[/img]
[i]«Օրն՝ առանց հումորի, կորսված է». Չարլի Չապլին[/i]
[b]Ինքնաոչնչացնող հումորը[/b] նկարագրվում է սեփական անձի նկատմամբ բացասական վերաբերմունքով՝ այլ անձանց կողմից ընդունման կամ հավանության արժանանալու ակնկալիքով: Այս ոճի հումորը երբեմն դիտվում է որպես ժխտման ձև, որտեղ հումորը հանդիսանում է կրավորական պաշտպանական մեխանիզմ՝ իրենից ուժեղին հնազանդվելու ցույց:
Հումորը գրականության մեջ արդյունավետ գործիք է՝ ընթերցողի, հանդիսատեսի հավանությանն արժանանալու, նրա ուշադրությունը գրավելու, կերպարների հետ կապ հաստատելու, մտքեր շեշտելու և ընթերցողի համար իրավիճակի ամբողջական պատկեր ստեղծու համար։
[img]http://shamshyan.com/ups/images/0673315001491918591734093.jpg[/img]
[i]Ջեյն Օսթինի, Մարկ Տվենի, Երվանդ Օտյանի, Հակոբ Պարոնյանի, Իլֆ և Պետրովի, Միխայիլ Զոշչենկոյի և ստեղծագործությունները հագեցած են հումորով[/i]
Հումորի նշանակալից դերը կազմակերպական կյանքում ֆենոմեն է դիտվել և ճանաչվել որպես աշխատակիցների ընդգրկվածության զգացում ստեղծող միջոց: Հումորը կիսելը ոչ միայն աշխատանքային ձանձրույթի հաղթահարման միջոց է, այլև բարելավում է գործընկերային հարաբերությունները: Աշխատավայրում հումորը կարող է մեղմացնել լարվածությունն ու օգտագործվել որպես դժվարությունների հաղթահարման ռազմավարություն։
Հումորը հաղորդակցության և սոցիալական փոխազդեցության ձևերից մեկն է: Այդ առումով հասարակության զարգացման վրա ազդող կարևոր գործոն է: Հումորի սոցիալական բնույթը, չնայած հաճախ ոչ ակնհայտ, սակայն կարևոր դեր է խաղում հասարակության ձևավորման գործում: Հումորային իրավիճակները սերտորեն կապված են հասարակության մշակութային արժեքային համակարգի հետ:
[img]http://shamshyan.com/ups/images/0173021001491918608921869.jpg[/img]
Շատ հաճախ հումորը անվտանգություն է ապահովում արգելված մտքերի արտահայտման համար: Տեսակետ կա, թե Մերձավոր Արևելքի առկա խնդիրների պատճառներից մեկն էլ այն է, որ այդ երկրները (առնվազն՝ իշխանությունները) հումորի զգացում չունեն: Գերկրոնականացված կամ գերգաղափարականացված երկրներում բացակայում է հումորի զգացումը: Մարդիկ այդտեղ մանրախնդրությամբ են վերաբերում հոմորին, այն ընկալելով որպես վիրավորանք, մանավանդ երբ հարցը վերաբերում է գերիշխող կրոնին կամ գաղափարախոսությանը:
[img]http://shamshyan.com/ups/images/0638512001491919060585974.jpg[/img]
Եթե հասարակությունը կորցնում է հումորի զգացումը երեխաներին մեծացնելիս, աշխատանքի վայրում, ժամադրվելիս, անձնական հարաբերություններում, ապա կյանքի ծանրությունը ոչ միայն անտանելի է դառնում, այլև կարող է հանգեցնել սոցիալական և մշակութային լուրջ աղետների:
[img]http://shamshyan.com/ups/images/0789890001491919075162159.jpg[/img]
[i]Պատմաբան և խմբագիր Էդվարդ Էվերեթ Հեյլին հարցնում են. «Դուք աղոթու՞մ եք սենատորների համար»: Հեյլը պատասխանում է. «Ոչ, ես նայում եմ սենատորներին և աղոթում երկրի համար»[/i]
Հումորը քաղաքական գործչի կարևոր գործիքներից է, հատկապես՝ ընտրական շրջանում։ Հումորի միջոցով կարելի է հաճոյանալ քվեարկողին կամ վիճարկել մրցակցի փաստարկը։ Հումորը կարող է բարձրացնել թեկնածուի վարկանիշը, զինաթափել մրցակցին:
[img]http://shamshyan.com/ups/images/057505600149191908721942.jpg[/img]
Մեծ Բրիտանիայի առաջին կին պատգամավոր լեդի Աստորը վարչապետ Ուինսթոն Չերչիլին ասում է. [i]«Եթե ես լինեի Ձեր կինը, Ձեր սուրճի մեջ թույն կլցնեի»: Չերչիլը հոմորով է արձագանքում. «Եթե ես լինեի Ձեր ամուսինը՝ այն կխմեի»[/i]
Նմանատիպ նյութեր
4521 դիտում
16:16 02-12-2020
Գունավոր հեղափոխությունների «լավ» մտադրությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք․ Պուտին
3715 դիտում
13:33 10-01-2022
Չի կարելի թույլ տալ գունավոր հեղափոխությունների սցենարների իրականացումը. Պուտին
3498 դիտում
11:22 07-09-2015
Հենրիխ Մխիթարյան. Անհաջողությունների պատճառներից մեկը Հայաստանում ֆուտբոլի մակարդակն է
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10522 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am