2155 դիտում
16:57 10-04-2017
Կօգտագործվեն հնարավոր բոլոր հարթակները` մայրաքաղաքի ներդրումային ծրագրերը շահագրգիռ կազմակերպություններին պատշաճ ներկայացնելու համար
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները:
Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` ներդրումային առաջարկների փաթեթներն արդեն ներկայացվում են ինչպես տեղի շահագրգիռ ներդրողներին, այնպես էլ արտերկրի գործընկերներին: Այս համատեքստում նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ են քննարկումներ կայացել, որի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռքբերվել ներդրումային փաթեթները նաև այդ խողովակներով պոտենցիալ ներդրողներին հասանելի դարձնելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակման ուղղությամբ աշխատանքներն ու համագործակցելով շահագրգիռ բոլոր կառույցների հետ` հնարավոր բոլոր հարթակներն օգտագործել դրանք պատշաճ ներկայացնելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
589 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
433 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
937 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ