Դերասան Կարեն Ասլանյանը և երգիչ Ռաֆֆի Ալթունյանը տեսահոլովակով են հանդես եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. EXCLUSIVE.am
Դերասան Կարեն Ասլանյանը և երգիչ Ռաֆֆի Ալթունյանը ներկայացրել են իրենց համատեղ առաջին աշխատանքը: Նրանք նկարահանել են տեսահոլովակ՝ «Թե արցունքս» երգի հիման վրա:
Երգի երաժշտության հեղինակը Ռաֆֆի Ալթունյանն է, խոսքերի հեղինակը՝ Կարեն Ասլանյանը, գործիքավորումը, միքսը և ձայնագրությունը՝ Գարիկ Գևորգի, դիմահարդարումը՝ Նատալյա Ժամհարյանի, վարսահարդարումը՝ Արսեն Հայրոյանի: Տեսահոլովակի ռեժիսորը Ջոն Ջալավյանն է, օպերատորը՝ Գարի Հարությունյանը:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ