Կրասնոդարում ավտոբուս է շուռ եկել. կան տուժածներ
Լրատվամիջոցները հայտնում են, որ այս առավոտ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի Կրուժևնոյ փողոցում Hunday մակնիշի միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:
Ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ վթարի հետևանքով ավտոբուսը շուռ է եկել, 3 մարդ տուժել է, այդ թվում նաև միկրոավտոբուսի վարորդը: