Եգիպտոսում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 25-ը. կա 70 վիրավոր
Եգիպտոսում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 25-ը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Այս պահի դրությամբ կա 70 վիրավոր:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/04/09/1063935/]Հիշեցնենք[/url], որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից ոչ հեռու գտնվող Տանտայի քրիստոնյա ղպտերի եկեղեցում այսօր՝ ապրիլի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել:
Ըստ Al Arabiya հեռուստաալիքի տեղեկությունների՝ մոտ 50 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Նշվում է, որ ղպտերի եկեղեցում մարդաշատ է եղել՝ Ծաղկազարդի տոնի կապակցությամբ, որն այսօր նշում են քրիստոնյաները:
Ավելի ուշ մեկ այլ պայթյուն է տեղի ունեցել Տանտա քաղաքում՝ ոստիկանության զորքերի վերապատրաստման կենտրոնում: