Եգիպտոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 305-ի
Եգիպտոսում նոյեմբերի 24-ին Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Բիր ալ-Աբեդ քաղաքի մզկիթում իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 305-ի, վիրավորվել է 128 մարդ: Այդ մասին հայտնում է [url=http://ru.euronews.com/2017/11/25/attack-in-egypt-270-dead]euronews[/url]-ը:
Ավելի վաղ՝ [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/25/1083105/]հաղորդվում[/url] էր 235 զոհի և 130 վիրավորի մասին:
Եգիպտոսի գլխավոր դատախազության հայտնած վերջին տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է 25-ից 30 գրոհային, որոնք իրենց մոտ ունեցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշներ: Գրոհայինները մոտեցել են մզկիթին չորս մեքենայով, գործի են դրել պայթուցիկ սարքը, իսկ այնուհետև, տեղակայվելով մզկիթի մուտքի և բոլոր 12 պատուհանների առաջ, կրակ են բացել ուրբաթօրյա աղոթքի ժամանած այցելուների ուղղությամբ:
Ահաբեկչությունից հետո Եգիպտոսի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: