Եգիպտոսում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով կա 16 զոհ, 50-ից ավելի վիրավոր
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից ոչ հեռու գտնվող Տանտայի քրիստոնյա ղպտերի եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է MK-ն:
Ըստ Al Arabiya հեռուստաալիքի տեղեկությունների՝ մոտ 50 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Նշվում է, որ ղպտերի եկեղեցում մարդաշատ է եղել՝ Ծաղկազարդի տոնի կապակցությամբ, որն այսօր նշում են քրիստոնյաները:
Ավելի ուշ մեկ այլ պայթյուն է տեղի ունեցել Տանտա քաղաքում՝ ոստիկանության զորքերի վերապատրաստման կենտրոնում:
Երկրորդ պայթյունի հետևանքով զոհերի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: