Թուրքիայում օդապարիկի կործանման հետևանքով ֆրանսիացի զբոսաշրջիկ է զոհվել. կա 20 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 9-ին, Թուրքիայում վայր է ընկել զբոսաշրջիկներով օդապարիկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ մարդ զոհվել է, 20 մարդ վնասվածքներ ստացել:
Պատահարը տեղի է ունեցել Կապադոկիա մարզի Նևշեհիր քաղաքից ոչ հեռու:
Տուժողներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի մանրամասների մասին չի հաղորդվում:
Հայտնի է, որ մահացած զբոսաշրջիկը ֆրանսիացի էր, իսկ մարմնական վնասվածքներ ստացած զբոսաշրջիկներից 2-ը Կոլումբիայից են, 2-ը նույնպես Ֆրանսիայից, իսկ 16-ը՝ Թուրքիայից: