Թուրքիայում օդապարիկի կոպիտ վայրէջքի հետևանքով 40-ից ավելի մարդ է տուժել
Առնվազն 49 մարդ է տուժել Թուրքիայում օդապարիկի ընկնելու հետևանքով։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ տուժածների մեծ մասը Եվրպայից ու Չինաստանից ժամանած զբոսաշրջիկներ են, ովքեր մասնակցում էին Կապադովկիայի պատմական վայրերի էքսկուրսիաների։
Ըստ տեղեկությունների՝ բարձրացել է ուժեղ քամի, և զբոսաշրջիկների տեղափոխող օդապարիկը ստիպված են եղել արտակարգ պայմաններում իջեցնել։
Կոպիտ վայրէջքից հետևանքով 9 մարդ ստացել է կոտրվածքներ, ևս 40-ը՝ թեթև մարմնական վնասվածքներ։