Մոսկվայում 2 գնացք իրար են բախվել. կա 50-ից ավել վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 8-ի ուշ երեկոյան Մոսկվայի արևմտյան հատվածում դեպի Բրեստ ընթացող գնացքը բախվել է Մոսկվայի մարզ ընթացող մեկ այլ գնացքի, որի արդյունքում 50-ից ավել մարդ է տուժել: Այս մասին հայտնում է TACC-ը:
2 գնացքներում միասին 455 ուղևոր է գտնվել, որոնցից 3 տասնյակը վիրավորվել են, իսկ նրանցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պատահարը, որը տեղի է ունեցել Կունցեվո և Ֆիլի կայարանների մեջտեղում, ըստ նախնական տվյալների, գնացքներից մեկի կտրուկ արգելակման հետևանքով է եղել, քանի որ դիմացից հանկարծակի հետիոտն է վազել:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
Դեպքի վայրում է նաև ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը: