Ֆրանսիայում գնացք է վթարվել. կա 60 վիրավոր
Ֆրանսիական Լե Կրես քաղաքում գծերի վրա ընկած հսկա ծառի պատճառով գնացք է վթարվել: Այս մասին հայտնում է RT-ն:
Վթարի հետևանքով կա 60 վիրավոր, որոնցից 10-ը գտնվում են ծանր վիճակում, հայտնում են տեղի փրկարարական ծառայությունից:
Վթարի հանգամանքները պարզվում են: