Ռուսական «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատը միացել է Սիրիայի ռազմածովային ուժերի խմբին
ՌԴ Սևծովյան նավատորմի «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատը պատրաստ է Միջերկրական ծովում ՌԾՕՈՒ խմբին միանալուն ու Սիրիայում մարտական խնդիրների կատարմանը։ Այդ մասին հայտարարել է նավատորմի 1-ին կարգի կապիտան Վյաչեսլավ Տրուխաչևը, փոխանցում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն։
Ֆրեգատը ապրիլի 3-5-ը մասնակցել է ռուս-թուրքական զորավարժութուններին, ինչից հետո ուղղություն վերցրել դեպի Սիրիայի ափեր։
Նշվում է, որ այն ներկա պահին հագեցած է մի քանի տասնյակ թևավոր հրթիռներով։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ ամերիկյան օդուժը հրթիռակոծել է Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված «Շեյրաթ» օդաբազան, որը պատկանում էր Սիրիայի կառավարական ուժերին։ Հարվածների հետևանքով բազան գրեթե ամբողջովին վնասվել է, զոհվել է նաև 4 սիրիացի զինծառայող։