Ռուսական ռազմական ինքնաթիռներն անցել են Կանադայի ռազմածովային ուժերի «Տորոնտո» ռազմանավի վրայով
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ռուսական ռազմական ինքնաթիռներն անցել են Կանադայի ռազմածովային ուժերի «Տորոնտո» ռազմանավի վրայով, որը Սև ծովում մասնակցում է Sea Breeze 2014 միջազգային զորավարժություններին: Այս մասին երեկ հայտարարել է Կանադայի ՊՆ-ը:
Հաղորդվում է, որ ռուսական Су-24 տիպի երկու կործանիչ-ռմբակոծիչ և Ан-26 տիպի ռազմափոխադրման ինքնաթիռ փոքր բարձրության վրա թռչել են «Տորոնտոյի» վրայով, ընդ որում, ինքնաթիռներից մեկն իջել է մինչև 300 մետր բարձրության վրա:
Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիկոլսոնը պաշտոնապես հայտարարել է, որ ռուս օդաչուների գործողությունները սպառնալիք չեն ներկայացրել նավի համար, սակայն դա չարդարացված սադրանք է և ստեղծում է լարվածության էսկալացիայի ռիսկ: