ՌԴ սպառազինությունների շարքը շուտով կհամալրվի C-500 ԶՀՀ-ներով
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սպասում են հեռանկարային C-500 զենիթահրթիռային համակարգերի ժամանմանը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՕՏՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Բիկտոր Բոնդարևը, փոխանցում է tass.ru-ն։
«Մենք արդյունաբերության առումով տեղում չենք կանգնում, արագացված տեմպերով մշակվում է նորագույն՝ C-500 համակարգը և առաջիկայում այն կանցնի հակաօդային պաշտպանության ուժերի ենթակայության ներքո»,-նշել է հրամանատարը։
Նա հավելել է, որ երկրի օդատիեզերական ուժերը ամեն տարի ստանում են 5 միավոր C-400 համակարգ։