211652_close_icon
views-count3104 դիտում article-date 16:15 07-04-2017

Արցախի Աժ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Թանկագի՛ն մայրեր, Ձեր անգնահատելի առաքելության հանդեպ մեծագույն ակնածանքով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ապրիլի 7-ը՝ Աստվածամոր ավետման տոնը, առիթ է ընձեռում մեզ ևս մեկ անգամ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը ձեր նկատմամբ: Հայ մոր նվիրվածությունն օջախին, նրա եզակի դերը սերունդների հայրենանվեր դաստիարակության գործում, նրա բացառիկ ավանդը ազգային արժեհամակարգի պահպանման ու կատարելագործման հարցում արժանի է միայն ու միայն մեծարման ու խոնարհումի: Ավարայրից մինչև Արցախյան ազատամարտ հայ կինն իր անկոտրում կամքով, աներեր ոգով ու լավատեսությամբ, ապագայի հանդեպ հույս ու հավատով մշտապես թև ու թիկունք է եղել հայրենիքի պաշտպանին՝ հարկ եղած դեպքում կանգնելով նրա կողքին: Անհերքելի է, որ այսօր էլ մեր խաղաղության և անվտանգության երաշխավոր հայ զինվորին օրորոցից մինչև սահման ուղեկցում են մայրական խորհուրդն ու օրհնանքը, հայրենքի սահմանն անառիկ պահելու սուրբ պատգամը և նրանց անսպառ սերն ու հոգատարությունը: Մայրության և գեղեցկության խորհուրդն իր մեջ կրող այս օրը մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ընտանեկան հարատև երջանկություն և անսահման սեր»:

Նմանատիպ նյութեր