211652_close_icon
views-count2839 դիտում article-date 09:40 07-04-2017

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք: Մաղթում եմ բոլորիդ, որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ: Մենք՝ որպես պետություն և հասարակություն, մտնում ենք փոփոխությունների և զարգացման կարևորագույն փուլ, և այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը: Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաև ձեզնով, իսկ այսօր՝ նորացող մեր հայրենիքը ուժեղ և առաջադեմ է առավելապես ձեզնով: Ամուր և ավանդական ընտանիքը առհավատչյան է մեր ժողովրդի հարատևության, և այդ հավերժության պատվարը դարձյալ դուք եք: Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան: Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան սեր ու ջերմություն, աշխատանքային հաջողություններ, հասարակական եռանդուն, արդյունավետ գործունեություն և հատկապես՝ կանացի հմայք ու գեղեցկություն»։

Նմանատիպ նյութեր