211652_close_icon
views-count2590 դիտում article-date 14:28 07-04-2017

Շարունակվում է մթերումների պարտքերի մարումների գործընթացը. ՀՀ գյուղնախարարություն

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող ընկերություններ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց: 2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են պարտավորությունները, իսկ մնացած 14 ընկերությունների չկատարված պարտավորությունները կազմում են 452.5 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր