211652_close_icon
views-count1912 դիտում article-date 12:05 06-04-2017

Հայաստանի և Չինաստանի փոխհարաբերությունների զարգացումն անցել է համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ. Գ. Սահակյան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճան Դեցյանին՝ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն, ապրիլի 6-ին նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս եւ լավագույն մաղթանքներս: Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի փոխհարաբերությունների զարգացումն անցել է համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ: Ուրախ եմ փաստել, որ այսօր մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը կայուն վերելք է ապրում, ինչն արտահայտվել է մի շարք բարձրաստիճան այցերի իրականացմամբ եւ մեր խորհրդարանականների միջեւ կանոնավոր շփումների պահպանմամբ: Պատրաստ եմ Զեզ հետ միասին, Ձերդ Գերազանցություն, ջանքեր գործադրել մեր երկրների խորհրդարանների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունն այսուհետ էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ չին բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում: Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս խորին հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր