Հերմինե Նաղդալյանի որդին նշանակվել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հրանտ Աբաջյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-11-րդ կետերը՝ Հրանտ Աբաջյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»:
Նշենք, որ Հ. Աբաջյանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է: