211652_close_icon
views-count3258 դիտում article-date 20:06 04-04-2017

Արևմտյան մամուլը անդրադարձել է Հայաստանի ընտրություններին

Արևմտյան մամուլը անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքին ու արդյունքներին, հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3794475.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: [url=http://www.euronews.com/2017/04/02/armenia-parliamentary-election-ruling-republican-party-well-ahead-with-46-of]Euronews[/url]-ի հաղորդմամբ խորհրդարանական ընտրություններն արձանագրում են Հայաստանի քաղաքական կյանքում նոր մի դարաշրջան, որի արդյունքում ձևավորվում է խորհրդարանական կառավարման նոր համակարգ: Euronews-ը նշում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քննադատները նրան մեղադրում են այս փոփոխությունների միջոցով իշխանությունը պահպանելու փորձի մեջ: Այս կարծիքը հերքում է նախագահ Սարգսյանն ու նրա թիմը: [url=https://www.ft.com/search?q=armenia&filterPanelOpen]Financial Times[/url]-ը գրում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի գործող նախագահը ամրապնդել է իր իշխանությունը: Պարբերականը նշում է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում խորացնելու իր հարաբերություններն Եվրամիության հետ, սակայն մեծ չափով կախված է Մոսկվայից՝ Հայաստանի իշխանություններին ներկայացնելով որպես ռուսամետ: Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին է գրել նաև գերմանական [url=http://www.dw.com/en/armenian-republican-ruling-party-takes-lead-in-election-preliminary-results/a-38254488]Deutsche Welle-ն[/url], որը նշում է, որ ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած նախագահ Սարգսյանի գլխավորած իշխող Հանրապետական կուսակցությունն ու երկրորդ տեղում հայտնված Գագիկ Ծառուկյանի գլխավորած ընդդիմադիր քաղաքական դաշինքը, Ռուսաստանի հետ սերտ համագործակցության կողմնակիցներ են և նույն մոտեցումներն են կիսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Պարբերականը գրում է, որ ընտրություններին գրանցվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ այլ տեսակի խախտումներ: [url=https://www.bloomberg.com/news/articles/2017-04-03/ruling-party-sweeps-armenian-elections-as-power-shift-prepared]Bloomberg[/url]-ը տեղեկացնում է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը հետաքննում է ընտրությունների վերաբերյալ ստացած 1300 բողոքները, իսկ Հատուկ քննչական ծառայության վարույթում են հայտնվել 73 բողոքներ, որոնք կարող են քրեական բնույթ ունենալ: Լրատվական գործակալությունը մեջբերում է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը, ուր նշվում է, որ ընտրություններն արատավորվեցին ձայների գնման, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով: Ընտրությունների ընթացքում լրագրողների նկատմամբ հարձակման փաստի մասին է հաղորդել Ազատություն ռադիոկայանը, ըստ որի՝ ընտրությունների օրը մայրաքաղաքի Կոնդ թաղամասի Հանրապետական կուսակցության շտաբի ներսում և շտաբից դուրս հարձակման են ենթարկվել երկու լրագրողներ, ովքեր հետաքննում էին շտաբում ընտրակաշառք բաժանելու վարկածը: Միջադեպը հետաքննվում է ոստիկանության կողմից:

Նմանատիպ նյութեր